Արմավիրի մարզում հայտնաբերված սահմանախախտն ազգությամբ ռուս է. գյուղապետ
Մեզ մոտ սահմանի խախտման դեպքեր շատ հաճախակի են լինում: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը՝ անդրադառնալով համայնքի բնակիչներից Հաբեթ Ղազարյանի կողմից սահմանախախտին հայտնաբերելու ու ԱԱԾ-ին հայտնելու դեպքին:
«Մեզ մոտ սահմանախախտման դեպքեր տեղի են ունեցել նաև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, նրանք կարծեմ ազգությամբ քուրդ էին, թուրքերի կողմից սահմանախախտման դեպք չեմ հիշում, որ եղած լինի»,- ասաց համայնքապետը:
Անդրադառնալով սահմանախախտի ազգային պատկանելիության մասին հարցին՝ Մարգարյանը ասաց.«Ազգությամբ ռուս է ու Ռուսաստանի քաղաքացի, սահմանը հատել էր, անցել էր մեր կողմ, մեր գյուղացի երիտասրադը բռնել էր, զանգեց ինձ, բերեցինք, զանգեցինք ԱԱԾ. իրենք եկան տարան»:
Հարցին՝ նշված անձը որևէ վտանգ ներկայացնո՞ւմ էր, զենք կամ որևէ նման առարկա ունե՞ր՝ Մարգարյանը պատասխանեց. «Արտաքին զննությամբ ինքն իրենից որևէ վտանգ չէր ներկայացնում, մոտ 55-60 տարեկան էր, զինված չէր: Բայց արդեն ԱԱԾ-ն կարող է հայտնել ինքը վտանգ ներկայացնում էր, թե՝ ոչ, բայց արտաքինից խղճուկ անձնավորություն էր երևում»:
Հիշեցնենք, փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգեւատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու եւ սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսեւորելու եւ ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...