Հասարակություն
Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է անում խուսափել Իրանի, Իրաքի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից
Երևանի կենդանաբանական այգու տոմսը կթանկանա
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
5.0