Ես չէի կարող կանխել վթարը. Դավիթ Սանասարյանը` երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին
«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին:
Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին:
«Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ այս գործի հետ, էս ի՞նչ են քննում, որտե՞ղ եմ հայտնվել, ինձ հետ կապ չունեցող պրոցես է։ Իմ նպատակը եղել է օրենքի տառը ապահովելը, ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին: Դատախազը պնդում է՝ քանի որ տվյալ կազմակերպությունն է այդ սարքավորումը տրամադրել բժշկական կենտրոններին, դրա համար պահանջ է ներկայացվել, որ իրենց նյութերով սպասարկեն, օրենքն ասում է, որ չափորոշիչները պետք է խտրական չլինեն: Էս պարագայում որևիցե ձևով այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել գնումների գործընթացին, նշված է դիալիզատորի մոդելը։ Այնպես է գրած, որ այլ կազմակերպություն չկարողանա մասնակցել։ Մինչև հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչև հիմա չեք փոխել: Ինձ բերել են, ներկայացրել, որ հիմնավորվել է, որ «Գնումների մասին» օրենքին համապատասխանում է մեր առաջարկը, ես դրանով առաջնորդվել եմ և այդ առաջարկը եղել է բժշկական կենտրոններին»,- ասել է Սանասարյանն այսօրվա դատական նիստի ընդմիջմանը:
Հիշեցնենք` Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտների մասին տեղեկություններ պահանջելու գործառույթ, խմբային շահերից ելնելով՝ ծառայողական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Քրեական գործով անցնում է ևս 3 ամբաստանյալ՝ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը, «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտումը։ Քրեական գործը կազմված է 28 հատորից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...