ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022թ-ի հունվարի 1-ից ՀՀ առևտրի և ծառայությունների կետերում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար` Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 120 երկրներ իրականացնում են սահմանափակման գործընթաց, այս երևույթը համատարած բնույթ կկրի։
«Այս քննարկումը բացելուց ի վեր էական փոփոխություն էր նկատվում։ Եթե 2 տարի առաջ տարօրինակ էր, որ մարդիկ սուպերմարկետներում հրաժարվում էին պոլիէթիլենային տոպրակներից, ապա հիմա դա նորմալ է դիտվում»,-ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին արդեն այսօրվանից անցնել նման տոպրակների նվազ օգտագործման։
«Դրանք հայտնվում են ճանապահների եզրերին «զարդարելով» մեր մայթեզերն ու ծառերը։ Կոչ եմ անում հնարավորինս քիչ օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ, հատկապես, որ նման կուլտուրա մենք ունեցել են։ Ես կարծում եմ, որ եթե արտադրողներ կլինեն, դրանք կօգտագործվեն։ Փոխվարչապետն ասում է՝ դա թափանցիկության ապահովման լավ ցուցանիշ է, այնպես որ պաշտոնյաները պետք է այսուհետ սետկաներով գնան առևտուր անելու»,- կատակեց վարչապետը։
Նախագծով սահմանվում է, որ թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային և հողային ռեսուրսներում, այլ նաև կենդանի օրգանիզմներում և սննդամթերքի մեջ։ Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրևի կաթիլների մեջ։ Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և (կամ) դրանց մնացորդներով աղտոտված են Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները, որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները և տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...