Վրաստանն ու Լեհաստանը շուտով մեծ քանակով մարտական անօդաչու թռչող սարքեր կարտադրեն
Վրաստանը մոտ ապագայում Լեհաստանի հետ համատեղ կսկսի մեծ քանակով մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրել: Այս մասին է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
«Մենք ամբողջությամբ պատրաստել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքը, փորձնական թռիչքներ ենք իրականացրել, Լեհաստանից բերել ենք փորձնական նմուշները: Եթե ոչ առաջիկա օրերին, ապա օգոստոսին կամ սեպտեմբերին կսկսենք զանգվածային արտադրությունը», - «Իմեդի» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Մարտական ԱԹՍ-ներ արտադրելու գաղափարը Վրաստանում սկսել են քննարկել 2021 թվականին: 2022-ի նոյեմբերին WB Electronics լեհական ընկերությունը և «Դելտա» վրացական ռազմագիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա-ՎԲ» համատեղ ձեռնարկությունը, որը պետք է ԱԹՍ-ներ արտադրի:
Այս տարվա հունվարին արտադրվել են Warmate տեսակի առաջին «կամիկաձե» և FlyEye տեսակի առաջին հետախուզական ԱԹՍ-ները:
Warmate-ը համարվում է թիրախային ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն ունեցող անօդաչու, որը կարող է տարբեր մարտագլխիկներ կրել:
FlyEye-ն, ըստ փորձագետների, կարող է հետախուզական թռիչքներ կատարել բարդ օդերևութաբանական պայմաններում և հաղթահարել հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի ազդեցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին ապատեղեկատվություն․ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրութունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փ...
Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են։ Մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդի...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...
Պետդուման 5 տարով բարձրացրել է պահեստազորային տարիքը
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունել է զինվորական կոչումներ ունեցող որո...