Քաղաքականություն

Պայքարի մեջ ենք․ Լևոն Քոչարյան

WRed 1 րոպե 240 դիտում
Պայքարի մեջ ենք․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր առողջական վիճակին, լրագրողներին ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ չկան։ «Հետվիրահատական որոշ բաներ պետք է արվեր, լուրջ բան չկա», - ասաց նա։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին հետվիրահատական բուժզննում է անցնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Լևոն Քոչարյանը նաև ասել է, որ տեղյակ չէ՝ ինչո՞ւ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատական նիստի մի հատված լինի դռնփակ։

«Ինձ համար անակնկալ էր», - ասել է նա՝ ընդգծելով, որ այս գործով իշխանությունը հստակ թելադրել է իր ցանկությունը։

 

Նա նշեց, որ խնդիր չեն տեսնում նրանում, որ Քոչարյանն Ամանորը դիմավորելու է կալանավայրում։ 

«Պայքար է, պայքարի մեջ ենք, հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում ու դատական համակարգի մի մասը դեռևս ենթարկվում է էդ ամեն ինչին։ Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի», - ասաց Լևոն Քոչարյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250