ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վիկտորիա ջրվեժը ցամաքել է
Զամբիայի և Զիմբաբվեի սահմանագծին գտնվող Վիկտորիա ջրվեժի համար ուժգին երաշտի շրջան է: Թափվող ջրի ծավալների փոփոխությունը նորմալ երևույթ է՝ ջրվեժը սնվում է չոր սեզոնին ծանծաղող գետերից: Այդուհանդերձ, Վիկտորիան այս մասշտաբով չի ցամաքել անցած 25 տարում: Արդյունքում` ջրվեժը, ունենալով 1,4-ից 14 հազար մ³/վ ջրի ծախս, կիսով չափ ծանծաղել է:
Դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում՝ սահմանային երկրների տնտեսությունը կախված է ջրվեժի «առողջությունից»: Դրանով են պայմանավորված տուրիզմը, հիդրոէներգետիկան ու գյուղատնտեսությունը: Տեղի բնակիչներին արդեն պարենային օգնություն է պետք: Բացի դրանից՝ Վիկտորիայի երկու ափերի արևադարձային անտառներն ու մյուս փխրուն էկոհամակարգերը ևս տուժում են՝ մնալով անջուր:
Նորմալ պայմաններում անձրևը սկսում է հոկտեմբերից, շարունակվում է մինչև փետրվար: Ամենայն հավանականությամբ, տեղումների դեռ կլինեն, թեև օդերևութաբանները հուսադրող կանխատեսումներ չեն անում: Վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ երաշտի շրջանն ավելի տևական է դառնում:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...