ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի Սիլիկյան թաղամասում կոյուղաջրերը լցվում են տները
Արդեն մի քանի օր է, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
«Երեք օր է՝ այս փողոցում տիրում է գարշահոտություն: Կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից և ողողում են ողջ փողոցը: Դիմել ենք Աջափնյակ թաղապետարանի կոմունալ բաժնի պետին, սակայն նա մեզ պատասխանում է, թե դա մեր գործը չի, մենք էդտեղ անելիք չունենք և գցում է «Վեոլիա Ջրի» վրա: Չգիտենք՝ ում դիմենք: Երևի այս հարցով դիմենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Աջափնյակի թաղապետին մի մուշտի տա, որ իրար գա»,– ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։
«Ո՞վ է տեսել 21-րդ դարում թաղապետարանի աշխատակիցը պատասխանի, թե մենք անելիք չունենք: Բա քո գործը ո՞րն է, կաբինետում նստե՞լը: Եթե պետք է կաբինետում նստելով մտածես, որ հարցը կլուծվի, հենա նախորդ իշխանություններն էլ լավ էլ նստում էին»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...