Հասարակություն

Լիբանանը պետք է շտապ նոր կառավարություն ձևավորի, հակառակ դեպքում կբախվի ֆինանսական ճգնաժամի ռիսկի հետ

Լիբանանը պետք է շտապ նոր կառավարություն ձևավորի, հակառակ դեպքում կբախվի ֆինանսական ճգնաժամի ռիսկի հետ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը լիբանանցիներին կոչ է արել շտապ նոր կառավարություն ձևավորել, հակառակ պարագայում կբախվեն ֆինանսական ճգնաժամի ռիսկի հետ։ «Նրանք պետք է արագ…

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը լիբանանցիներին կոչ է արել շտապ նոր կառավարություն ձևավորել, հակառակ պարագայում կբախվեն ֆինանսական ճգնաժամի ռիսկի հետ։

 

«Նրանք պետք է արագ կառավարություն ձևավորեն, քանի որ ցանկացած հապաղում կշարունակի վատացնել իրավիճակը»,- ասել է նախարարը։

 

Վարչապետի պաշտոնից Սաադ Ալ Հարիրիի հրաժարականից վեց շաբաթ անց ֆինանսական ճգնաժամը Լիբանանում մտահոգություն է առաջացնում։ Բանկերը վերահսկողություն են իրականացնում կապիտալի շարժման նկատմամբ, դոլարը չի բավականացնում, իսկ լիբանանյան ֆունտը սև շուկայում կորցրել է իր արժեքի 1/3-ը։

 

Նշենք, որ չորեքշաբթի օրը Ֆրանսիայում կանցկացվի Լիբանանի աջակցության միջազգային խմբի հանդիպում։

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250