Կաթողիկոսը ներկա է գտնվել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:
Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում Եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրբազանի խոսքով` հիմնադրամն իր գործունեությամբ իրականացնում է Քրիստոսի` միմյանց սիրելու կարևորագույն պատգամը:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանքով անդրադառնալով 22 տարվա այն արգասավոր գործունեությանը, որ Մայր Աթոռի և Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից հաստատված Կլոր սեղան հիմնադրամն իրականացրել է Եկեղեցիների և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ` ծառայելով մեր ժողովրդի և հայրենիքի կարիքներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների և թեմերի հետ արդյունավետ համագործակցությունը: «Այս տարիների ընթացքում մենք հետևել ենք Կլոր սեղան հիմնադրամի աշխատանքներին և ուզում ենք բարձրորեն գնահատել այն նվիրումն ու հանձնառության ոգին, որ տիրում է այս կառույցից ներս: Իր գործունեությամբ հիմնադրամն արձագանքում է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են հանրային մեր կյանքում՝ փորձելով, Եկեղեցու հայացքներն ու դիրքորոշումները հիմք ունենալով, օգտակար ծառայություն բերել մեր ժողովրդին», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը մասնավորապես առանձնացրեց համայնքների համապարփակ զարգացմանն ուղղված սոցիալական ու կրթական ծրագրերը, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ու ժողովուրդների միջև հաշտությանն ուղղված «Հայաստանը և հարևանները» ծրագիրը, ինչպես նաև եկեղեցականների հովվական առաքելությանն ի նպաստ կազմակերպվող վերապատրաստման և փորձառության փոխանակման դասընթացները: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ներկայացվեցին հաշվետու զեկույցներ ըստ հիմնադրամի գործունեության ոլորտների:
Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործընկեր կազամկերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մայր Աթոռի միաբաններ, թեմերում սպասավորող եկեղեցականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...