Իտալացին հիասթափվել է Nutella-ից՝ իմանալով, որ դրա մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում
Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին օգնական, աջակողմյան ընդդիմադիր ուժի առաջնորդ Մատեո Սալվինին, իմանալով, որ «Nutella» շոկոլադե կրեմում թուրքական պնդուկ է օգտագործվում, հայտարարել է, որ հիասթափվել է «Nutella»-ից ու այլևս չի սիրում այն, հայտնում է ermenihaber-ը։
«Իմացել եմ, որ «Nutella»-ի պատրաստման մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ աջակցել այն կազմակերպություններին, որոնք իտալական արտադրանք են օգտագործում»:
Ընդդիմադիր գործիչը իտալական հայտնի «Ferrero» ընկերությանը, որին պատկանում է «Nutella» ապրանքանիշը, կոչ է արել օգտագործել միայն իտալական պնդուկը:
Նշենք, որ աշխարհում պնդուկի արտադրության և արտահանման 70%-ը պատկանում է Թուրքիային, որին հաջորդում է Իտալիան` 20% ծավալով, իսկ ամենախոշոր գնորդը հանդիսանում է իտալական «Ferrero» ընկերությունը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...