Համացանցը շարունակում է ծաղրել Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը
Համացանցը շարունակում է քննարկել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ մեկը մյուսին հաջորդած արտահայտությունները: Հիշեցնենք երեկ՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ նա այսպիսի միտք էր հնչեցրել՝ «պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի»:
Այսօր Իմքայլական պատգամավորը պարզաբանել է, որ նկատի է ունեցել «մեկուսացված». «վտարանդին» դահլիճից են հուշել, ինքն էլ կրկնել է: Հակոբյանն ասել է, որ ընդունում է իր հասցեին հնչած քննադատությունները. «Իզգոյ բառն ավելի տեղին էր, այսինքն՝ մեկուսացված, որն էդ պահին մտքիս չեկավ... 24 ժամ Ֆեյսբուքում իրարանցում ապահովեցի»:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ պատգամավորը նշել է նաև, որ տանն ու աշխատավայրում չի ծխում, ապա շարունակել. «Ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, ծխելու միակ տեղը՝ ընկերների հետ ինչ-որ սրճարանում, որտեղ թույլատրվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...