Գյումրիում 47-ամյա տղամարդուն դանակահարել են

Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ:
Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:


Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով, որտեղ` իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, պարզվեց հաղորդումից երկու օր անց:


Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Կոշտոյան փողոցի 65-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:


Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Քաղաքականություն