Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել ավտոմաքսատան մոտակայքում գտնվող ապօրինի տաղավարները
Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել Թբիլիսյան խճուղում՝ նոր ավտոմաքսատան մոտակայքում, տեղադրված ապօրինի տաղավարները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել էր, որ տարածքում 15 տաղավար է տեղադրվել և բոլորն առանց թույլտվության։ Դրանք պատկանում են Գյումրիում հայտնի Զարգարյան եղբայրներին, բայց տաղավարները ապամոնտաժելու հարցում սեփականատերերի հետ համաձայնության չէին եկել։
Ապօրինի տաղավարները չտեղափոխելու դիմաց քաղաքապետարանը առայժմ կարող է միայն տուգանքներ կիրառել։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է Գյումրիի քաղաքապետը։ Ըստ նրա` օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին քիչ լիազորություններ են տրված, և մինչև ապամոնտաժումը որոշակի ընթացակարգ է պահանջվում: Իսկ այս ընթացքում սեփականատերերը տաղավարների շինարարությունը չեն դադարեցրել:
«Որոշում կայացրել ենք, կտուգանենք, հաստատ հանել կտանք, որովհետև ապօրինի են տեղադրել, բայց դա շատ բարդ պրոցես է: Շատ քիչ լծակներ ունեն համայնքները, որ կարողանան այդ գործառույթը կատարել: Գնում ես, ասում ես` քեզ տուգանում եմ, շարունակում է կառուցել: Այդ ընթացակարգը տևում է մեկ ամիս կամ որոշակի ժամանակահատված, ու ինքը կառուցում-վերջացնում է: Մենք ուզում ենք տնակները մաքրել, բայց մեկ գիշերվա մեջ 15 հատ տնակ են դրել»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...