Դիլիջանում կրակել և սպանել են երկու շան

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպք է արձանագրվել Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկում: «Էկո կայան» հյուրանոցն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է. «Ցավալի է, մեր ընդհանուր ընկեր Կազանը այսօր հրացանից սպանվել է անտառում երկոտանիներով, որոնք իրենց մարդ են անվանում»:  Հայտնել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք։

 

Աղբյուրին հայտնել են, որ առավոտյան լուսաբացին, ժամը՝ 6-ի սահմաններում սպանված են հայտնաբերվել հյուրանոցի երկու շները, որոնցից մեկը որսորդական էր, հսկում էր տարածքը, իսկ մյուսը՝ մաքրացեղ մալամուտ էր: «Առավոտյան շները միշտ մեր տարածքով ֆռում են, լճից վերև հատվածում է եղել, բարձրանալուց անտառահատները կամ որսագողերը կրակել են: Չենք տեսել ովքեր են: Մենք ձայն չենք լսել, մոտակայքում ապրող մեր ծանոթները զանգահարել են, ասել են՝ ձեր շներն այստեղ են»,- մանրամասնել է աշխատակիցը:  

Реклама 14

Աշխատակիցը նշել է, որ շները եղել են ոչ միայն հյուրանոցի աշխատակիցների և տնօրինության սիրելիները, այլև՝ բազմաթիվ այցելուների: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան էջում հայտնել են.  

էկոնյուզ

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, կենդանու նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով 2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) առանձին դաժանությամբ, 3) մանկահասակի ներկայությամբ, 4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»: 

շուն

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն