Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության և Սահմանադրության օրն է
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված, Արցախի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի անկախության օգտին: Դա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կասեցրել էին ժողպատգամավորների մարզային խորհրդի գործունեությունը եւ, պատրաստվելով ռազմական լայնածավալ գործողությունների, Բաքուն հայերի տեղահանման քաղաքականություն էր վարում: Այն բանից հետո, երբ 1991-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն օրենք ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին` վերացնելով ազգատարածքային միավորի գոյությունը, ինչը գործող օրենսդրության կոպիտ խախտում էր, արցախահայությունը որոշեց անցկացնել համաժողովրդական հանրաքվե:
Ստեղծվեցին տեղամասային ընտրատարածքներ եւ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում` քվեարկողների 99.89 տոկոսն արտահայտվեց ԼՂՀ անկախության օգտին: Ընդ որում, քվեարկությունը կայացավ Ադրբեջանի կողմից իրականացվող ինտենսիվ ռմբակոծությունների եւ հրետակոծությունների ներքո, ինչը բնակչության շրջանում նոր զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ:
Չնայած Բաքվի սպառնալիքներին, դեկտեմբերի 29-ին կայացան ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ: Եվ նորաստեղծ խորհրդարանը, հիմք ունենալով ժողովրդի կամքի դրսեւորման փաստը, ընդունեց ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրն ու դիմեց ՄԱԿ-ին, աշխարհի պետություններին` կոչ անելով ճանաչել երկրի անկախությունը եւ թույլ չտալ Արցախի հողում հայերի նոր ցեղասպանություն իրագործել:
Այսօր Արցախը միանգամից երեք հիշարժան իրադարձություն է նշում` պետական անկախության եւ Սահմանադրության, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, որոնք ԼՂՀ կայացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչներ են` կազմելով մեկ ամբողջություն:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...