Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի. Զոհրապ Եգանյան
Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա գների պայմաններում, հատկապես Երևանում ամբողջ աշխատանքային օրվա դիմաց 70-80 հզր դրամ աշխատավարձ տալը պետք է օրենսդրորեն չհամարվի աշխատատեղ, իսկ տվյալ մարդուն պետք չէ համարել ոչ գործազուրկ:
Դա ընդամենը գոյատևման գումար է, 4 հոգանոց ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է ամսական կտրվածքով գոնե 400 հզր դրամ գումար: Ինչքան էլ ասենք, այսինքն՝ ցուցանիշով ունենք այսքան կամ այնքան աճ՝ մարդը պետք է իր վրա զգա սոցիալական վիճակի բարելավումը, հակառակ պարագայում արտագաղթը շարունակվելու է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա մարդիկ իշխանություններին հայհոյելու չեն գնում, կամ գոնե մինչ այս պահն այդպես է: Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի, կամ սահմանել ամբողջական դրույքաչափի բարձր շեմ, չի կարող քաղծառայության ավագ մասնագետը, կամ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ վաստակել, քան տաքսու վարորդը: Տղեք ջան, ցավոք սրտի այս երկրում բոլորը չէ, որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում, կամ ունենալ բիզնես հոտառություն:
Հ.Գ. Հատկապես զինծառայության մասին արված իմ գրառումները գրեթե նույնությամբ օրենսդրական նախաձեռնություն դարձան ԱԺ պատգամավորների կողմից, հուսով եմ՝ ժամավճարով աշխատանքի և 13-րդ թոշակ սահմանելու մասով իմ հրապարակային խոսքերը ևս արձագանք կգտնեն: Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է, իսկ վիճակը կարգավորել դեռ չի հաջողվում»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...