18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատության է ենթարկվել
Այսօր Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 18-ամյա մի ուսանող տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ուսանողը դանակի 6 հարված է ստացել: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ 18-ամյա Ավետ Կ.-ին հիվանդանոց տեղափոխելուց հետո կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հարվածներ է ստացել որովայնի շրջանում: Բժիշկների ցուցումով կատարվել է վիրահատություն, որն ավարտվել է քիչ առաջ:
Երիտասարդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ներկա պահին նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանություն ահազանգը ստացվել է ժամը 15:00-ին: Նշվել է, որ ազդրերի հատվածում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Նա նշել է, որ իրեն դանակահարել են Երեւանի Ավետիք Իսահակյանի այգում:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...