«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումները, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները քրեակատարողական հիմնարկի տարածքում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 4 բջջային հեռախոս, 1 սմարթ ժամացույց, 18 լիցքավորման սարք, բջջային հեռախոսի մարտկոցներ, 1 wi-fi սարք, 8 կտրող-ծակող գործիք, USB լարեր, խաղաքարտեր, դաջվածքի ինքնաշեն 1 սարք, 12 ականջակալ, պարանով ամրացված 3 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և այլ արգելված իրեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...