Եհովայի վկաների գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242,000 եվրո Tert.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242,000 եվրո: Այս մասին գրում է Tert.am-ը:
Նշվում է, որ գործը հարուցվել է 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:
Հայցվորները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին՝ տարբեր ամսաթվերի: Հայցվորների բողոքի առարկան այն է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:
Վերջիններս 10,000-ական եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2000՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: ՀՀ կառավարությունը պատասխանել է նշելով, որ գումարի ծավալը չափազանցված է, սակայն դատարանն այն խելամիտ է համարել և պարտավորեցրել է 10,000-ական եվրո վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1000 եվրո՝ տեղի դատական ծասերը փակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...