Մեքենաների վերաարտահանումը բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա. Թունյանը հակադարձում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Լսում եմ, տնտեսագետ է խոսում, ասում է. «7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի, որովհետև դրա մեջ շատ մեծ դեր ունի ավտոմեքենաների վերաարտահանումը»: Ուրեմն, տնտեսագետը պիտի իմանա, որ մեքենաների վերաարտահանումը ոչ թե բարելավել, այլ հակառակը՝ բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Պատճառն այն է, որ մեքենաների ներմուծումը ամբողջությամբ գրանցվում է (մեքենաները մաքսազերծվում են), սակայն վերաարտահանումը չի գրանցվում. հայկական համարներով են տանում։ Արդյունքում, զուտ արտահանման ցուցանիշը վատթարանում է, և իր հերթին նվազեցնում ՀՆԱ-ի ցուցանիշը։ Եթե վերաարտահանումը գրանցվեր, ՀՆԱ-ի աճի ցուցանիշն ավելի մեծ կլիներ»։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...