Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի ավտոմեքենայում
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ հանգամանքներոմ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 36 OC 804 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ կրակի տարածումը կանխվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ճանապարհային ոստիկանները նշված վայրում ուժեղացված ծառայութուն են կատարել, որպեսզի հետարքրքասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան ազատ աշխատել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը, փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...