ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են․ հանգիստ վեր ընգեք տեղներդ. Կարապետյան
Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության (ՆԱՈՒՄ) անունից տարածված նամակը, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ-ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով եւ, ի թիվս այլ հարցերի, որոշել է, որ ՀՅԴ-ն պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին։
Պատգամավորը նշեց, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին, եւ ոչ միայն այս, այլ մի շարք այլ տեղեկություններ էլ ունեն․
«Բոլոր ուժերին, խմբակներին, անհատներին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից եւ օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում իրենք կավարտվեն միայն թաթիկներ կտրելով, այստեղ գործողությունները համակցված են լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են եւ նման այլ գործողություններ: Որեւէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից, Սահմանադրությունից: Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընգեք տեղներդ», - ԱԺ ամբիոնից հնչեցրեց Կարապետյանը:
Տեսանյութը` News.am-ի.
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...