ՔԿՀ-ների ծառայողները խուզարկությունների արդյունքում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները նույն քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում, խցերում և այլ շինություններում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 9 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 սմարթ-ժամացույց, 33 կտրող-ծակող գործիք, 1 USB լար, ականջակալներ, պարանով ամրացված պարկ՝ փոխանցումներ կատարելու համար:
Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ-ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...