Գյումրիում կնոջ դանակահարության դեպքը բացահայտվել է
Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։
Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։ Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...