Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են անում․ շարժվեցին ԱԺ
Ավտոներկրողները հավաքվել էին կառավարության շենքի առջև։
Լրագրողների հետ զրույցում Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ, իրավաբան Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ նպատակն է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որով թույլատրվում է աջղեկ մեքենաների ներկրումը և աջից ձախ վերասարքավորումը։
«Թեկուզ ուշ, բայց որոշումը լուծում էր, որի արդյունքում Հայաստանում գոնե մնալու է մի քանի տասնյակ միլիոն դոլար»,- նշեց նա։
Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափմամբ զբաղվող «ԲիԷյջԷմ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ին՝ նշելով, որ միայն այդ ընկերության կողմից աշխատանքի իրականցումը շարունակում է նմալ խնդրահարույց, քանի որ մրցակցություն չկա ավելի էժան ծառայության իրականացման համար։
Մյուս հարցը, ըստ Հովհաննիսյանի, Գյումրու մաքսատան արդյունավետության հարցն է, քանի որ զուտ «Վին» կոդը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցին ցույց տալու համար 300 կիլոմետր են կտրում-անցնում։ Ըստ իրավաբանի՝ տնտեսավարողները նշում են, որ կա տեխնիկական հնարավորություն դա անել Երևանում կամ որևէ այլ վայրում, կամ մաքսատանը։
«Հաջորդ խնդիրը վերաբերում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների ձեռքբերման և արտահանման պրոցեսին։ Եթե իրավահավասարության տեսանկյունից դիտարկենք այս հարցը, ապա ՀՀ քաղաքացիներից ցանկացած գործարք կատարելու ժամանակ պահանջում են սոցիալական քարտ։ Այսինքն՝ եթե կառավարման համակարգը Ղազախստանի քաղաքացիների մասով սոցիալական քարտ պահանջելու հնարավորությունը մի կողմ է դնում և անտեսում, ապա ինչո՞ւ է պարտադիր դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար»,- նշեց նա։
Այնուհետև լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում են Ազգային ժողով օրենսդրական առաջարկությունների համար։
Առաջարկում են Հայաստանում ժամանակավոր կացության իրավունք ստացող ղազախների վերաբերյալ նույնպես օրենսդրական կարգավորումներ մտցվեն, որպեսզի մեքենա գնելիս նույնպես սոցիալական քարտ ներկայացնեն։
Այնուհետև նրանք շարժվեցին դեպի Ազգային ժողով՝ պատգամավորներին իրենց առաջարկությունները ներակայացնելու։
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...