Արդյո՞ք դա վերաբերմունք չէ պետական ապարատին, երբ ջինսով ու բոթասներով են մասնակցում նիստին. Խաչատրյան
Ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվում էր Երևանի բյուջեից ամանորյա տոներին ուղղվող գումարի ավելացմանը, ելույթի համար գրանցված «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին.
«Մի քանի օր է մամուլում շրջանառվում են լուրերը, մեջբերեմ քաղաքապետի խոսքը, երբ ասացիք, որ ջինսով ու բոթասներով ներկայանալը վերաբերմունք է պետական ապարատին: Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի բարձրագույն նիստն է այսօր, արդյո՞ք դա վերաբերմունք չէ պետական ապարատին, երբ ջինսով ու բոթասներով են ավագանու անդամները ներկա, թե՞ պետական ապարատ չի սա», – ասաց Անի Խաչատրյանը:
Քաղաքապետը պարզապես շնորհակալություն հայտնեց և խոսքը փոխանցեց հերթագրված հաջորդ անդամին, քանի որ Անի Խաչատրյանը հարցը հնչեցրեց ելույթի ժամանակ:
«Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկն էլ նիստի ավարտին խորհուրդ տվեց խմբակցության ղեկավարներին բացել կանոնակարգն ու կարդալ և կանոնակարգի խախտմամբ արտահերթ ելույթ չունենան, ինչը, մեղմ ասած, դուր չեկավ ասվածի հասցեատերերին:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...