ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվել է Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր հասցրել հափշտակել, քանի որ ոստիկանները բռնել ու բերման էին ենթարկել։ Տանտտերը հրավիրվել է բաժին։ Նրանից հաղորդում է ընդունվել։ Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...