ՊՆ-ը խստորեն դատապարտում է զորակոչիկի կողմից դրսևորած վարքը ու խոհեմության կոչ անում
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտելով դեկտեմբերի 4-ին Երեւանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում զորակոչիկի կողմից դրսեւորած վարքը, խոհեմության կոչ է արել զինակոչիկներին եւ քաղաքացիներին՝ հորդորելով հատկապես զորակոչի համապետական գործընթացքում ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումներից: Խոհեմության կոչը տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ նշված օրը զինաակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։ Այնուհետ դիմել փախուստի:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ «Վերջին 10 օրերի ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է»,- տեղեկացնում է Երեւանի թիվ 1 զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...