«Փաստ». Երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այդ քանի՞ գլխանի էիք, որ այստեղ վարչապետ չընտրեիք: Ժողովուրդն է այդպես պահանջել»: Երեկ խորհրդարանում նման կերպ է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ-ին: ԼՀԿ-ից «Իմ քայլը» դաշինք տեղափոխված Հայկ Կոնջորյանն էլ հավելել է, թե՝ «երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել, այլ ժողովրդի պահանջն եք կատարել»:
Նման կարգի հայտարարությունները, որոնք օրվա իշխանությունների առօրյա լեքսիկոնի մշտական մասն են, ամբողջական պատկերացում են տալիս նրանց հոգեվիճակի, որդեգրած գործելաոճի ու հետևանքների մասին:
Անընդհատ շահարկելով ժողովրդի անունը, ժողովրդի անվան հետևում թաքնվելով՝ իշխանություններն ընդամենը մեկուկես տարում անվերադարձ հեռացան նույն ժողովրդից, կորսվեցին մեծամտության ալիքների մեջ, իրենց երևակայեցին որպես անփոխարելիներ, ամենագետներ, ամենաիրավացիներ:
Ի հետևանս, եթե հայտնի ֆիլմից Սաախովի հայտնի բառերը մի քիչ փոխենք, նրանց գերակշիռ մասը իրականությանը նայում է իրենց կաբինետների, ծառայողական մեքենաների պատուհաններից կամ, որ ավելի վատ է, ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Մի խոսքով, իրականությունից կտրվել են աննկարագրելի կարճ ժամանակահատվածում:
Ընդ որում, սա փորձագիտական լայն շրջանակների ու հասարակության սթափ ու խելացի դատող հատվածի զգալի մասի տեսակետն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, սակայն անսխալականության բարդույթը թույլ չի տալիս իշխանություններին տեսնել իրականությունը:
Թեպետ այլ կարծիք էլ կա, որի մասին խոսում են բազմաթիվ քաղաքագետներ, այն է՝ իշխանությունների վերջին շրջանի ծայրահեղ պահվածքը, իրենց «ոտքը տրորած» ցանկացած մեկի վրա կատաղի հարձակումները, այդ թվում՝ իրավապահ համակարգի միջոցով, գուցե թե այն բանի արդյունք են, որ նրանք հրաշալի հասկանում են իրենց վարկանիշի անկման փաստը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...