ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեւանում թափառող շները հոշոտել են քաղաքացու 32 հավերին
Երեւանի Ավան-Առինջ թաղամասում թափառող շները հոշոտել են Սուրեն Առաքելյանի 32 հավերին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ի կողմերը, բացել է հավաբնի դուռն ու հավերին թողել ցանկապատած տարածք: Իսկ կես ժամ անց բնակարանից իջել է ներքեւ եւ հայտնաբերել կատարվածը: Հարեւաններն են հայտնել, որ շները ցանկապատած տարածք են մտել:
Սուրեն Առաքելյանն Ավան-Առինջ թաղամասում բնակելի շենքի բակում փոքր տարածք ունի, որտեղ արդեն մի քանի տարի է՝ հավեր է պահում: «Ցանկապատը շատ ամուր էր, շները գետինը փորել, տակից մտել էին: Հինգ կամ վեց շուն էին՝ մոխրագույն: Այնքան կատաղած էին՝ կարծես գայլեր լինեին»,- պատմել է հավատերը:
Սուրեն Առաքելյանի խոսքով՝ շեներից մի երկուսը դակած էին, ականջներին դեղին բաներ է նկատել, սակայն չափազանց ագրեսիվ են եղել, փորձել են իրեն էլ վնասել: Վերջինս ստիպված է եղել հող փորելու բահով պաշտպանվել: «Այդ շներին ես տարածքում տեսնում եմ, շատ ռիսկով են: Հարեւաններն էլ են բողոքում, ասում են՝ դպրոց գնալիս երեխաներին միշտ վախեցնում են»,- ասել է նա:
Սուրեն Առաքելյանի խոսքով՝ սա արդեն որերորդ դեպքն է, որ ինքը տուժում է թափառող շների հարձակումից: Նրան պատկանող հավաբնում անցած տարի գարնանն էլի էր նման դեպք գրանցվել: Նա այդպես էլ չի իմացել, թե քանի շուն են եղել եւ որտեղից են մտել այդքան ամուր ցանկապատած տարածք, քանի որ այդ ժամանակ փորված տեղ չի երեւացել:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...