Բացահայտվել են ավտոմեքենաներից գողությունների 20-ից ավելի դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր: Երևանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևանի 31-ամյա բնակչի և Երևանի մեկ այլ՝ 39-ամյա բնակչի հետ, 2019թ հունվար-փետրվար ամիսներին, վերջինիս կողմից որպես փոխադրամիջոց տրամադրված «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներ, որտեղ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կոտրելով կայանված ավտոմեքենաների ապակիները, հափշտակել են նշված ավտոմեքենաների գազի գլանանոթները և այլ իրեր, իսկ որոշ դեպքերում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Պարզվել է նաև, որ 39-ամյա տղամարդկանցից մեկը և 31-ամյա տղամարդը ավտոմեքենաներից գողություն և գողության փորձ են կատարել նաև 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
39-ամյա մյուս տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (10 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
39-ամյա երկու տղամարդկանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նշված քրեական գործից անջատված մասով Երևանի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 37 դրվագ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվող անձին, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...