«Ժամանակ». Ինչու է Ծառուկյանը դադարեցրել Աբովյանում բազմաբնակարան շենքերի շինարարությունը
«Ժամանակ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է Աբովյանում նորաստեղծ ընտանիքների համար նախատեսված 13 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը: Այդ 900 բնակարանները ինքնարժեքով պետք է հատկացվեին նորաստեղծ ընտանիքներին: Պատճառը Ծառուկյանի և իշխանության հակասություններն են:
Քաղաքաշինական մարմինները ցանկացել են շինարարին տուգանել 700 մլն դրամով՝ նախագծից մանր շեղումներ թույլ տալու համար: Ծառուկյանը ցանկություն է հայտնել այդ գումարով նորաստեղծ թաղամասի համար կառուցել դպրոց և մանկապարտեզ, սակայն իշխանությունը մերժել է նաև այս առաջարկը, ինչից հետո շինարարությունը դադարեցվել է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...