Նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...