Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ford Transit մեքենան վարորդի հետ այրվել է. վերջինիս վիճակը ծանր է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ford Transit մեքենան վարորդի հետ այրվել է. վերջինիս վիճակը ծանր է
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ…

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին:

 

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված 1983 թ.) շարժիչի հատվածն ու սրահը, ջերմահարվել՝ բեռնախցիկը:

 

Հովիկ Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250