Խնձորեսկում տղամարդում գտել են մահացած, կողքին` որսորդական հրացան
Սյունիքի Խնձորեսկ գյուղում 51-ամյա տղամարդուն մահացած են գտել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից` նախնական տվյալներով`տղամարդը ինքնասպանություն է գործել։
Գորիսի Շտապօգնության խումբն ահազանգ է ստացել, որ Խնձորեսկում 51-ամյա տղամարդը բժիշկների օգնության կարիք ունի։ Խնձորեսկ մեկնած բժիշկներն արձանագրել են, որ նա մահացած է ու տեղեկությունը փոխանցել են իրավապահներին։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն արձանագրել են, որ մահացած տղամարդու մարմնին հրազենային վնասվածք կա, իսկ կողքին՝ որսորդական հրացան։
Դեռևս հայտնի չեն, թե ինչ հանգամանքներում է տղամարդը հրազենային վնասվածք ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...