Եթե ինքնասպանություն է, ինչուեն մարմնի վրա կապտուկներ եղել, մատերը կոտրված են եղել․ զինծառայողի հարազաատներ
Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատների հետ հանդիպեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հարազատները հետաքրքրվեցին, եթե ինքնասպանություն է, ինչու են տղայի մարմնի վրա կապտուկներ եղել, մատերը կոտրված են եղել։ Նրանց խոսքով՝ եղել է սպանություն, կա երրորդ անձ։
Հարազատները պահանջեցին, որ իջնի և իրենց հետ հանդիպի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանն էլասաց, որ զբաղվելու է այդ հարցով․ «Մեր հանձնաժողովը ձեր կողքը կանգնած է, ամեն ինչ անելու ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, որովհետև սա ամենաահավոր բանն է, որ բանակում տեղի է ունենում՝ ինքնասպանություն, սպանություն։ Մեր խնդիրը դրանք օր առաջ արմատախիլ անելն է»։
Հարազատները պնդեցին՝ եթե քննության փուլում է, ինչու են ասում՝ ինքնասպանություն է, բացի այդ ուր է զինվորների հետ դիրքեր բարձրացած սպան, ինչու չի խոսում, չի ասում ինչ է կատարվել։
Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Այդ հարցերի պատասխանը նախաքննական մարմինը կտա, իմ խնդիրն է, որ այդ պատասխանները լինեն օբյեկտիվ»։
Հիշեցնենք՝ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե զինվորները վիճել են․ մեկը կրակել է մյուսին, կարծել է՝ սպանեց, ինքնասպան է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...