Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Ս.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություներով՝ վարորդ Սարգիս Մ.-ն աշխատում է Թալինի հիվանդանոցում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված հիվանդանոցին: Վարորդը Թալինի հիվանդանոցից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխել վիրավորին եւ վերադառնում էր Թալին:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորը սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում եւ դպրոցի ամենագերազանցիկ սաներից է եւ սիրված աշակերտ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...