Արարատում շնագայլերի ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների․ վնասը կազմել է 4 մլն դրամ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը:
Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել: Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շնագայլի՞, թե՞ աղվեսի կողմից են հոշոտվել:
Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար:
Աղբյուրը հայտնում է, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...