72․ 000 մանրաձուկ են բաց թողել Կարճաղբյուր և Մասրիկ գետերի գետաբերաններին հարակից հատվածում
Էկո- Մեդիա ցանցը տեղեկացնում է, որ 2019 թվականին իրականացվել է Սևանի իշխանի շուրջ 72,000 հատ մանրաձկան բացթողում։
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, շարունակում է 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները: Բացթողումն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախախարի 2016 թվականի հունիսի 6-ի N138-Ա հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:
Ս/թ նոյեմբերի 19-ին բաց է թողնվել Սևանի իշխանի՝ ամառային ենթատեսակի 22.5գ միջին քաշով, շուրջ 11,000 (տասնմեկ հազար) և գեղարքունի ենթատեսակի՝ 3.5գ միջին քաշով շուրջ 40,000 (քառասուն հազար) հատ մանրաձուկ:
Այնուհետև ս/թ նոյեմբերի 26-ին իրականացվել է ևս մեկ խմբաքանակի ընդամենը՝ շուրջ 11,000 (տասնմեկ հազար) 21.5գ միջին քաշով ամառային իշխանի, և շուրջ 10,000 (տասը հազար) հատ 45.2գ միջին քաշով գեղարքունի իշխանի մանրաձկան բացթողում:
Մանրաձուկը ձեռք է բերվել ‹‹Սևանի իշխան›› ՓԲԸ պատկանող մանրաձկան գործարանից, իսկ բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերի գետաբերաններին հարակից հատվածներում:
Այսպիսով 2019 թվականին իրականացվել է Սևանի իշխանի շուրջ 72,000 հատ մանրաձկան բացթողում, որից 22,000-ը ամառային իշխան, իսկ 50,000-ը գեղարքունի ենթատեսակի››,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...