16-ամյա երիտասարդը 17-ամյա աղջկա կիսամերկ նկարները չհրապարակելու համար գումար է պահանջել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով Յանա Մ-ին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ Յանա Մ-ն ոստիկանությունում խոստովանել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի բնակիչ՝16-ամյա Վահան Ե-ն, սպառնալով, որ իր լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով կմերկացի և կուղարկի իր նշանածին, ստիպել է գումարները վերցնել Լուսինե Հ-ից և տալ իրեն։
Երեկ Վահան Ե-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և կատարվածի մասին բացատրություն տվել ու բաց թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շորթման արդյունքում Լուսինե Հ-ից ստացվել է մոտ 750 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...