Նոր մանրամասներ Գլենդել Հիլզ թաղամասում տեղի ունեցած միջադեպից
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են դեկտեմբերի 1-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 շենքի բնակարաններից մեկից «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխված վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com պարզվել է, որ նա Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանն է։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով գտնվում էր վիրահատարանում, տեղափոխվել էր նշված թաղամասի Արգիշտի 7/6 շենքի բնակարաններից մեկից։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...