Խոշոր վթար. մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և 10 մետր սահել ձորակը
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 11:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Համլետ Ղ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...