Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 22 ցուցարար բերման է ենթարկվել
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 22 անձ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», - ասաց Ջանոյանը։
Նշենք, որ երիտասարդները երթով գնում են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնեն՝ ինչ հիմքով են իրենց ընկերները բերման ենթարկվել։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման:
Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ վերջիններս ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, արդյունքում 4 հոգի բերման ենթարկվեց:
Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրեցին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...