Հասարակություն

Աչքի ընկնելու անհաջող փորձ է. Ալեն Սիմոնյանը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին

Աչքի ընկնելու անհաջող փորձ է. Ալեն Սիմոնյանը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին: Սիմոնյանն ընդգծեց՝ գնահատական տալիս ուզում է խուսափել վատ ձևակերպումներից…

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին: Սիմոնյանն ընդգծեց՝ գնահատական տալիս ուզում է խուսափել վատ ձևակերպումներից, այդուհանդերձ նշեց.

 

«Այդ մարդը չգիտի ուղղակի՝ ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, ինչի են իրեն սպանել: Վատ բան չեմ ուզում ասել գնահատական տալիս, բայց, հավատացեք, տեղ կա վատ բան ասելու: Դա վանդալիզմ է, որն անընդունելի է ու որևէ կապ, աղերս չունի իր նշած նպատակի հետ»:

 

Սիմոնյանը կատարվածը գնահատեց որպես աչքի ընկնելու անհաջող փորձ, ուրախությամբ շեշտեց, որ այն լավ չընդունվեց հանրության կողմից:

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250