Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ:
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասված է մեկնաբանության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն իր տեսակետը հայտնում է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և որ ՌԴ-ն շարունակելու է աջակցել հակամարտության լուծմանն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...