Մարությանը աշխատակազմին է ներկայացրել Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք:
«Որպես քաղաքային իշխանություն՝ մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է: Ստեղծում ենք համակարգեր, որ վարչական շրջանների ղեկավարները, փոխքաղաքապետերը, վարչության պետերը, քաղաքապետը, ինչ անձնավորություն էլ հետագայում լինի և ով էլ լինի, համակարգն այնպես աշխատի, որ անկախ ամեն ինչից քաղաքը մնա կայուն վիճակում: Եվ յուրաքանչյուր քաղաքային իշխանություն ուղղակի իր տարբեր շտկումներն անի այդ ամեն ինչում՝ ստեղծելով էլ ավելի նոր համակարգեր»,- ընդգծել է քաղաքապետը:
Հայկ Մարությանը նշել է, որ ապօրինի շինարարության, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրների կարգավորման նպատակով քաղաքապետարանն այսօր մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:
«Հավասարություն, արդարություն և օրենքի գերակայություն. սա մեր հիմնական սկզբունքն է: Շատ տնտեսվարողների շահեր այսօր հենց Կենտրոնում են: Եվ մոտեցումն, ամենակարևորը, բոլոր տնտեսվարողների հարցում պետք է լինի հավասար: Բազմիցս ասվել է, որ մենք արտոնյալներ չունենք, մենք չունենք մարդիկ, որոնք կարող են մի բան անել, իսկ միևնույն ժամանակ ինչ-որ մեկը չի կարող անել: Այս սկզբունքն ածանցում ենք բոլոր ոլորտներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքի առջև դրված խնդիրները լուծելու և քաղաքային իշխանության տարբեր նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում Հայկ Մարությանը կարևորել է նաև բնակիչների հետ համագործակցությունն ու ամենօրյա աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...