Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում
Նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 45 մ սահել դեպի Սեւանա լիճը՝ մասամբ հայտնվելով ջրում:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...