21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ-ն այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերյոժա Թ-ն «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Ա. Մ-ի հետ ու լավատեղյակ լինելով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել, այս տարի մի քանի անգամ Մարգարյան փողոցում իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...