Առաջարկում եմ ՍԴ դատավորներին ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին. Ավինյան
Ես առաջարկում եմ ՍԴ դատավորներին եւս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ նախագծին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ անդամները այնքան էլ խանդավառված չեն այդ օրինագծով, անգամ հայտարարում են, որ իրենց համար դա վիրավորական է:
Հարցին,թե հնարավո՞ր է, որ իշխանությունները ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելու համար գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն այս մի լոկալ խնդրի լուծման հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները պետք է անցնեն համալիր, ներառական եւ մասնակցային քննարկումներ, որ հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ եւ ինչ լուծումներ են առաջարկվում»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե երբ իշխանությունը հասկացավ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, քանի որ սկզբում դրա մասին չէր խոսվում, նա պատասխանեց. «Չեմ կարող օր եւ ժամ արձանագրել, բայց փուլ առ փուլ այդ ճգնաժամը հասունացավ: Այդ ճգնաժամը ի սկզբանե սաղմում եղել է, որովհետեւ ՍԴ-ի նախագահի ընտրության հետ կապված հարցերը երբեւէ օրակարգից դուրս չեն եղել եւ չեն փարատվել, ինչպես նաեւ որոշակի հավելյալ տեղեկատվություն է ի հայտ եկել, որը կապված է այդ գործընթացի հետ»:
Նշենք, որ այդ օրինագծով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ հրաժարական տալ՝ պահպանելով իրենց աշխատավարձը, ապա նաեւ կենսաթոշակը:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...